211652_close_icon
views-count2314 դիտում article-date 16:48 06-07-2018

Սպորտի նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի և փոխնախագահի հետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վահագն Թուխարյանի և ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի հետ: Քննարկվել են հեծանվային սպորտի Հայաստանի ազգային հավաքականի` անցած մրցաշրջանում լավագույն մարզական ցուցանիշներ ունեցած մարզիկների զինվորական ծառայության, այդ մարզիկներին տարկետում տրամադրելու հնարավորության վերաբերյալ հարցեր: Նախարարը տեղեկացրել է, որ մարզիկների, այդ թվում նաև՝ հեծանվորդների տարկետման, զինվորական ծառայությունը սպորտային վաշտում անցնելու հնարավորությունը վերականգնելու վերաբերյալ հարցերը այս պահին քննարկման փուլում են:

Նմանատիպ նյութեր