211652_close_icon
views-count3948 դիտում article-date 14:22 06-07-2018

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս. ԱԻՆ

Հուլիսի 6-ին, ժամը 11:15-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս: Սահմանվել են տրանսպորտային երթեւեկության հետեւյալ այլընտրանքային երթուղիները. Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների եւ երթուղային ավտոբուսների երթեւեկությունը իրականացնել՝ 1. Մ-4 (Երեւան-Սեւան-Իջեւան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: 2. Մ-3 (Երեւան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան): Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր իրականացնել՝ 1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

Նմանատիպ նյութեր