211652_close_icon
views-count4982 դիտում article-date 13:26 06-07-2018

ԱԱ-2018. Այսօր քառորդ եզրափակիչում սպասում ենք երկու սուպերդիմակայության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունում կկայանա քառորդ եզրափակիչ փուլը 2 հանդիպում։ Ինչպես ասում են, մեզ սպասվում են երկու «կատաղած» դիմակայություն: Նախ, ժամը 18:00-ին Նիժնի Նովգորոդում Ֆրանսիայի և Ուրուգվայի հավաքականները։ Ուրուգվայը Օսկար Տաբարեսի գլխավորությամբ առայժմ բավական վստահ և կայուն առաջ է շարժվում: Թիմի ուժեղ կողմը ֆուտբոլիստների փորձառությունն է, կոլեկտիվ հստակ գործողությունները, ամուր պաշտպանությունն ու սուր հակագրոհները: Շատ ափսոս, որ մեծ հավանականությամբ, հանդիպումը բաց կթողնի Ուրուգվայի հարձակվող Էդինսոն Կավանին, որը իր ֆանտաստիկ գոլերով 1/8 եզրափակիչ փուլում մրցաշարից դուրս թողեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին: Դա լուրջ կորուստ է ուրուգվայցիների համար, քանի որ Կավանին ամենաչնչին պահից անգամ կարող էր գոլ ստեղծել, մանավանդ՝ ունենալով Լուիս Սուարեսի պես թիմակից: Այժմ Ուրուգվայը պետք է փոխի մարտավարությունը՝ շեշտը դնելով էլ ավելի կուռ պաշտպանության վրա: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա բոլորն են արդեն խոսում նրա գլխավոր աստղի՝ Կիլիան Մբապեի մասին: 19-ամյա ֆրանսիացին Արգենտինայի հետ խաղում իր ողջ տաղանդը ցույց տվեց՝ նաև «Ոսկե գնդակին» տիրանալու հայտ ներկայացրեց: Թեպետ, մեր կարծիքով, այս մրցաշարում ֆրանսիացիների գլխավոր աստղը, այնուամենայնիվ, ուրիշ խաղացող. Նգոլո Կանտեն, որը ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում և թագավորում է դաշտի կենտրոնում, և հենց նրա գործողությունների շնորհիվ են պաշտպանները հանգիստ, իսկ հարձակվողները՝ ազատ: Այստեղ դժվար է կանխատեսում անել. Ֆրանսիայի հավաքականը թեպետ մրցաշարում ամենաաստղային կազմն ունի, սակայն նրա մրցակիցը տարիների ընթացքում թրծված ու վարպետացած կոլեկտիվ է, որի միակ թերությունը կլինի Կավանիի բացակայությունը: Իսկ ժամը 22:00-ին, Կազանում կհանդիպեն Բրազիլիան և Բելգիան։ Եվս մեկ սուպերդիմակայություն: Սուպերթիմեր, սուպերկազմերով, սուպերխաղացողներով: Երկու թիմերն էլ իրենց առջև նպատակ են դրել նվաճել Աշխարհի Գավաթը, և առայժմ ցուցադրած խաղով ապացուցում են, որ այդ ամբիցիաները անհիմն չեն: Երկու հավաքականներն էլ վստահորեն իրենց խմբերում գրավեցին 1-ին տեղերը: Իսկ ահա 1/8 եզրափակիչում Բելգիան Ճապոնիայի հետ խաղում անդունդի եզրին էր, սակայն կարողացավ իր մեջ ուժ գտնել և 0:2 հաշվով պարտվելիս, ի վերջո հաղթանակ տանել՝ 3:2: Իհարկե, ավանդույթի ուժով Բրազիլիան համարվելու խաղի ֆավորիտը, սակայն Բելգիան ունի իր պատմության մեջ ամենաուժեղ կազմը, որը պետք է իր պոտենցիալը ցույց տա: Այդ ժամանակ մենք կստանանք հերթական անկախատեսելի մրցավեճը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր