211652_close_icon
views-count5482 դիտում article-date 13:07 06-07-2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինված ուժերի N զորամաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինված ուժերի N զորամաս: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ սահմանադրական կայունության, խաղաղության պահպանման և պետականության ամրապնդման առաջին ու գլխավոր երաշխիքը հայոց բանակն է՝ մարտական պատրաստականության բարձր աստիճան ունեցող սպաներով ու զինվորներով: Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ժամանակակից մարտ վարելու սկզբունքները, ինչպես նաև այն, որ հակառակորդի սանձարձակ գործողությունները կանխելու միակ գրավականը բանիմաց ու պատրաստված զինուժն է, պաշտպանության նախարարը զորամասի անձնակազմին հորդորել է այսուհետ ևս նույն ոգով ու նորարարական գաղափարներով շարունակել ֆիզիկական ու մարտական պատրաստության ամրապնդմանը, տարաբնույթ վարժանքերի միջոցով մարտավարամասնագիտական հմտությունների կատարերագործմանը միտված միջոցառումները: Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ նրանց սոցիալական և ծառայողական խնդիրները գտնվում են ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր