211652_close_icon
views-count2996 դիտում article-date 12:08 06-07-2018

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու եւ միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության եւ հարգանքի եք արժանացել: Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ղազախստանի՝ փոխադարձ աջակցության եւ շահերի հարգանքի վրա հիմնված կառուցողական գործակցությունը թույլ կտա էապես հարստացնել հայ-ղազախական միջպետական համագործակցության օրակարգը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։

Նմանատիպ նյութեր