211652_close_icon
views-count4072 դիտում article-date 10:07 06-07-2018

Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը՝ Սյունիքից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության նպատակը մարդ­կանց բանտեր լցնելը չէ, այլ պետու­թյան վնասը վերականգնելը: Սյունիք կատարած այցի ընթացքում քաղաքա­ցիների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իրավապահների գործողությունների մասին, որ ծավալվում են անցնող շա­բաթներում: Ըստ Փաշինյանի՝ պետք չէ, որ մարդիկ այս ամենից 37 թվակա­նի տպավորություն ստանան, որովհետև Հայաստանում օրինականության վերականգնման գործընթաց է: Այս հայտարարությունը շատ կարևոր է ոչ միայն հանրությանը հասցեագրվածության տեսանկյունից: Փաշինյանի հայտա­րարությունը հույժ կարևոր մեսիջ է նաև արտաքին աշխարհին, որն անկասկած ցանկանում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Եվ սա նշմարելի է նաև, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքերից, որն ասել է, թե Հայաստանը պետք է համապատասխանի հազարամյակի մարտահրավերներ ամերի­կյան կորպորացիայի չափանիշներին, դրա ծրագրում ընդգրկվելու համար: Իհարկե, առաջին հայացքից սա ֆորմալության պարզ տրամաբանության մեջ է, սակայն, մյուս կողմից, հատկանշական է, որ ԱՍՆ դեսպանն այդ մասով շատ զգուշավոր է: Որովհետև, ի վերջո, առայժմ թավշյա հեղափոխությունից հետո աշխատողն իրավապահ համակարգն է, դրսևորվում է դրա աշխատանքի ար­դյունքը, իսկ այլ ուղղություններով դեռ պետք է հասկանալ իրավիճակն ու մի­տումները: Իհարկե, անխոս է, որ այլ ուղ­ղություններով էֆեկտիվության համար նախ պետք է հաստատել օրինականու­թյուն, սա անհերքելի է, և այս տեսանկյու­նից շղթան շատ տրամաբանական է: Եվ հարցը դա չէ, դրա հանդեպ կասկածը չէ, այլ այն, որ քանի դեռ այլ ուղղությամբ չկան նույնքան համաչափ դրսևորումներ ու արդյունքներ, ինչը, իհարկե, օբյեկտի­վորեն ժամանակի խնդիր է, արտաքին դերակատարները չեն ցանկանում շտա­պել և տալ շուտափույթ գնահատական­ներ: Ահա այս տեսանկյունից շատ կարևոր է, որ կառավարության ղեկավարը հստակ արձանագրում է, որ չկա մարդ­կանց բանտեր լցնելու նպատակ: Իհարկե, արդարությունը կարիք ունի դրսևորման, և եթե մարդիկ մեղավոր են, ապա պետք է նստեն բանտում: Սակայն, մյուս կողմից, Հայաստանը ներկայումս, մեղմ ասած, այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա այդօրինակ առաջնահերթության, ճոխություն, և ըստ այդմ, եթե մար­դիկ պատրաստ են իրենց ապացուցված հանցանքը, պետությանը հասցված ապացուցված վնասը փոխհատուցել, վերականգնել, ապա սա առավել գերակա նպատակ է, և հանուն դրա կարելի է և գուցե պետք է մարդկանց տալ այդ պայմանով ազատության հնարավորություն­»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր