6529 դիտում
08:56 06-07-2018
Ինչպես «ամենահնազանդ աղջիկները» հեղափոխություն արեցին Հայաստանում․ «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնում անցնող Սմիթսոնիան հաստատության փառատոնի շրջանակներում ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցել է բաց զրույց Հայաստանի «Թավշյա հեղափոխության» մասին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4469683.html]«Ամերիկայի ձայն»[/url]։
«Այս հնազանդ աղջիկները դարձան ամենաանհնազանդ աղջիկները, ովքեր փողոց էին փակում»,- Վաշինգտոնի ազգային պուրակում պատմելով հայկական թավշյա հեղափոխության մասին, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ընդգծում է՝ այս հեղափոխությունը բազմաթիվ ավանդական ստերեոտիպներ քանդեց:
«Քանդվողներից մեկը դա աղջիկների անհնազադությունն էր: Ընդհանրապես, Հայաստանում ավանդաբար ընդունված է, որ աղջիկները պետք է լինեն համեստ և հնազանդ իրենց տղամարդուն, սակայն, այս դեպքում աղջիկները շուռ տվեցին հնազանդության կոնցեպցիան և նրանք ամենաշատն էին, որ անհնազանդ էին փողոցում»:
Քննարկմանը մասնակցող «հեղափոխության նկարիչ», գեղագրիչ Ռուբեն Մալայանը հիշեցնում է՝ թավշյա հեղափոխության մարտկոցը երիտասարդ սերունդն էր՝ 18-21 տարեկան երիտասարդները, ում այնուհետև միացան նրանց ծնողները: Հայկական թավշյա կամ սիրո հեղափոխությունը դուրս է բոլոր նորմերից, նշում է Ռուբեն Մալայանը, նույնիսկ դրա հայտնի «դուխով» կարգախոսն էր տարբերվում:
«Դուխով»-ը կարծես դարձավ ազգի ժառանգություն, չնայած շատ կարծիքներ են հնչում, ասում են՝ հայերեն բառ չէ: Բայց, ամեն դեպքում, ամեն լեզու կենդանի լեզու է: Պարզ է, որ սլենգ է, գրագետ հայերեն չէ, բայց՝ կա»:
Քննարկումից հետո հավաքվածները նշում էին՝ Հայաստանի ևս մի երանգին ծանոթացան, տեսան որ հայերը ոչ միայն առաջինը քրիստոնեությունն ընդունած, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են, այլև՝ որ ունեն փայլուն երիտասարդներ:
Հայաստանի վերաբերյալ քննարկումներն անցել են Վաշինգտոնում կազմակերպված Սմիթսոնիան հաստատության փառատոնի շրջանակներում, որն այս տարի նվիրված է Հայաստանին և Կատալոնիային:
Նմանատիպ նյութեր
3655 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
1457 դիտում
10:22 29-03-2019
Ինչպես իրականացնել տնտեսական հեղափոխություն․ «Իրատես»
Այս բաժնից
451 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան
430 դիտում
22:24 15-04-2024
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
469 դիտում
21:59 15-04-2024
Սինգապուրի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին