211652_close_icon
views-count11512 դիտում article-date 22:00 05-07-2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել. փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրել է, որ դատարանը քիչ առաջ որոշել է 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց, փաստաբանի փոխանցմամբ, քննիչը չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի: Հիշեցնենք, որ Ա. Վարդանյանը, ով կասկածվում է յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեջ, հուլիսի 3-ին ձերբակալվել էր։ Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր