211652_close_icon
views-count7779 դիտում article-date 21:27 05-07-2018

Հուլիսի 7-ին «Յուվենտուսը» կարող է հայտարարել Ռոնալդուի տրանսֆերի մասին

«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը: Այսօր կայացել է հանդիպում «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի, գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտայի, մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի և ակումբի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի միջև. վերջինս ստիպված է եղել դադարեցնել արձակուրդը: Հանդիպանը քննարկվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Ռոնալդուի տրանսֆերն ձևակերպելու համար: Հավաքից անմիջապես հետո Մարոտան և Պարատիչին մեկնել են Մադրիդ, որպեսզի վերջնականապես պայմանավորվեն «Ռեալի» հետ: «Յուվենտուսը» ցանկանում է առաջիկա ժամերին գործարքն ավարտել և Ռոնալդուին ներկայացնել հուլիսի 7-ին: Տուրինյան ակումբը պատրաստ է Ռոնալդուին առաջարկել տարեկան 30 մլն եվրո, իսկ տրանսֆերի համար մադրիդյան ակումբին վճարել 100 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր