211652_close_icon
views-count13776 դիտում article-date 20:45 05-07-2018

Ստեփանավանում հայոց բանակ ճանապարհեցին առաջին զորակոչի տղաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ստեփանավանում, ավանդույթի համաձայն, առաջին զորակոչի տղաներին հանդիսավոր արարողությամբ են ճանապարհել հայոց բանակ: Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի դիմաց երգ, պար, ասմունք, զուռնա ու դհոլ, նաև հոգևորականի օրհնությունն ու քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի և փոխմարզպետ Արամ Խաչատրյանի բարեմաղթանքները... մեկ խոսքով, տղաները մեկնել են օրհնված ու բարձր տրամադրությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր