211652_close_icon
views-count6713 դիտում article-date 20:31 05-07-2018

Դիեգո Մարադոնա. Ներողություն եմ խնդրում ՖԻՖԱ-ից

Արգենտիացի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ներողություն է խնդրել ՖԻՖԱ-ից՝ ԱԱ-2018-ում մրցավարների հասցեին իր արտահայտությունների համար: «Օրերս ես մի քանի արտահայտություն էի արել, եւ խոստովանում եմ, որ նրանցից մի քանիսը անընդունելի էին: Ներողություն եմ խնդրում ՖԻՖԱ-ից եւ նրա նախագահից. երեմն ես կարող եմ չհամաձայնվել մրցավարի որոշ որոշումների հետ, սակայն բացարձակապես հարգում եմ մրցավարի աշխատանքը», գրել է Մարադոնան իր ինստագրամում: Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան կողոպտիչ էր անվանել Անգլիա-Կոլումբիա հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Գեյգերին, իսկ ՖԻՖԱ-ն դրա համար դատապարտել էր Մարադոնային:

Նմանատիպ նյութեր