211652_close_icon
views-count2247 դիտում article-date 19:18 05-07-2018

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջեւ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում: Նա մեծ նշանակություն է տվել մշակութային եւ հումանիտար ոլորտներում կապերի խորացմանը՝ այդ համատեքստում կարեւորելով Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելը: ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին եւ գոհունակություն հայտնել Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր