211652_close_icon
views-count20828 դիտում article-date 18:54 05-07-2018

«Սանիթեք» ընկերությունն օպերատիվորեն արձագանքեց SHAMSHYAN.com-ի հրապարակմանը և հեռացրեց կուտակված աղբը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ հուլիսի 5-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նյութ էր հրապարակել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խորենացու փողոցում կուտակված աղբի ու դրա պատճառով տարածված գարշահոտության վերաբերյալ։ Հրապարակմանն արագորեն արձագանքել է «Սանիթեք» ընկերությունը և կարճ ժամանակում մաքրել է նշված տարածքը։ Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/05/1100105/]հայտնել [/url]էր, որ մինչ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ամպագոռգոռ հայտարարում էր, թե իր վարչական շրջանը պատրաստվում է պատշաճ ձևի տոնելու մայրաքաղաքի ստեղծման՝ Էրեբունի-Երևան տոնը, իր վարչական շրջանում՝ իր քթի տակ, աղբի բուրգեր են գոյանում: Թե՛ թաղապետարանի դիմաց, թե՛ թաղապետարանի հետնամասում՝ Խորենացու փողոցում, արդեն մի քանի օր էր՝ տիրում էր գարշահոտություն, քանի որ պատկան մարմինները ոչ մի բան չէին ձեռնարկում կուտակված աղբը տեղափոխելու համար: Բնակիչներն էլ, տեսնելով, որ աղբամանները բերնեբերան լցված են, ստիպված աղբը թողնում էին աղբամանների մոտ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր