211652_close_icon
views-count3875 դիտում article-date 15:00 05-07-2018

Ուսանողների պահանջն է՝ օրդինատուրայից հետո զորակոչվել որպես բժիշկ. a1plus.am

ԵՊԲՀ մի շարք ուսանողներ դիմում են Կառավարությանը, որպեսզի իրենց հնարավորություն տրվի ավարտել օրդինատուրան և բանակ զորակոչվեն որպես բժիշկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանող Վարդան Շահինյանը: «Պաշտպանության նախարարության լիազորված անձի և մեր միջև արդեն տեղի է ունեցել հանդիպում, որից հետո, Պաշտպանության նախարարությունն արել է մի առաջարկություն, ըստ որի՝ տվյալ օրենքի շրջանակներում տարկետումն արդեն դուրս է եկել և տարկետման հնարավորություն կլինիկական օրդինատուրայում սովորելու համար չեն կարող տալ»: Տարկետման հնարավորություն չկա նաև ինտերնատուրայում սովորելու համար, սակայն, ուսանողի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը այլընտրանք է առաջարկում: Ըստ դրա՝ ուսանողները հնարավորություն կստանան բանակ զորակոչվելուց հետո մեկ տարի սովորել ինտերնատուրայում, որից հետո բանակում ծառայության անցնել որպես բժիշկ: Մանրամասներն՝ [url=http://www.a1plus.am/1630250.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր