211652_close_icon
views-count5995 դիտում article-date 14:54 05-07-2018

Կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի սուբվենցիաներին․ Նիկոլ Փաշինյան. Tert.am

Կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի սուբվենցիաներին։ Գորիսի քաղաքապետարանում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ միայնակ անել, անկախ նրանից՝ վարչապետ ես, նախարար, թե քաղաքապետ։ Մենք պետք է մեր ներուժը համախմբենք այս խնդրի շուրջ»,–ասաց նա՝ նկատելով, որ բոլոր հարցերին պետք է նայել ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով: Փաշինյանի հավաստմամբ՝ կոռուպցիոն երևույթների, չարաշահումների, հարկերից խուսափելու բացահայտումներից բյուջե մտնող միջոցների առնվազն 10 միլիարդը կհատկացնեն սուբվենցիաներին: Մանրամասներն [url=http://www.tert.am/am/news/2018/07/05/Nikol-Pashinyan/2734207]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր