211652_close_icon
views-count6604 դիտում article-date 14:25 05-07-2018

Վիսենտե Դել Բոսկե. Ռուսաստանի հակաֆուտբոլը հաղթեց Իսպանիային

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն գնահատել է թիմի մրցելույթները ԱԱ-2018-ում: Իսպանացիները դուրս թռան 1/8 եզրափակչից՝ 11մ. հարվածաշարով զիջելով Ռուսաստանի հավաքականին: «Չի կարելի ասել, որ Իսպանիան հիանալի մրցաշար անցկացրեց: Սակայն նա այնքան վատը չէր, որքան մենք մտածում ենք: Լավ պահեր էլ կային: Չի կարելի այդքան խիստ լինել նրանց հանդեպ: Այո, ենք շատ հիասթափված էինք, դա ճիշտ է, սակայն դա քիչ է նրանց քննադատելու համար: Իհարկե, նաև սխալներ ենք թույլ տվել, սակայն առաջին խաղում՝ Պորտուգալիայի հետ, հիանալի խաղացին, իսկ Ռուսաստանի հետ ամբողջ խաղը գերիշխում էինք: Բայց Ռուսաստանի հակաֆուտբոլը ավելի հաջողակ էր, քան՝ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլը», ասել է Դել Բոսկեն:

Նմանատիպ նյութեր