211652_close_icon
views-count5291 դիտում article-date 13:52 05-07-2018

Կավանին բաց կթողնի Ֆրանսիայի հետ խաղը

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին շարունակվում է ապաքինվել վնասվածքից: Մեծ հավանականությամբ, բաց կթողնի ԱԱ-2018-ի 1/4-ում Ֆրանսիայի հետ խաղը: Կավանին երեք օր անընդմեջ չի մասնակցել մարզումներին: Եթե նա չկարողանա մասնակցել խաղին, ապա նրան փոխարինողների թվում գլխավոր թեկնածուն Կրիստիան Ստուանին է: Բոլոր դեպքերում, Օսկար Տաբարեսը քննարկում է մի քանի մարտավարական սխեմա՝ մեկ հարձակվողով, Լուիս Սուարեսի գլխավորությամբ: Կավանին այս առաջնությունում 3 գոլ է խփել, այդ թվում՝ Պորտուգալիայի հետ 1/8 եզրափակիչ խաղում դուբլի հեղինակ է դարձել: Ուրուգվայ-Ֆրանսիա խաղը կկայանա հուլիսի 6-ին:

Նմանատիպ նյութեր