211652_close_icon
views-count13105 դիտում article-date 13:02 05-07-2018

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի տներից մեկի նկուղում հայտնաբերել են իժ տեսակի օձ

Հուլիսի 5-ին, ժամը 10:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 9 տան նկուղային հարկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր