211652_close_icon
views-count2866 դիտում article-date 09:54 05-07-2018

Ով կազատվի զինծառայությունից․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից: ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հավանու­թյան արժանացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախա­րար Դավիթ Տոնոյանը՝ հիմնական նշելով, որ օրենքի նախագծի հա­մաձայն պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրա­վունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, որը ընտանի­քի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ու­ժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության մի­ջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տե­ղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբա­ժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մա­հացած) ծնող կամ եղբայր կամ քույր: «Մեկ այլ որոշմամբ առաջարկում ենք օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ, սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետ­ման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառու­թյունը չավարտած և պարտադիր զինվորական ծառայության զորա­կոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառա­վարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում մինչև ու­սումնառության ավարտի օրը ներառյալ»,- ավելացրեց նախարարը»: [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր