211652_close_icon
views-count3730 դիտում article-date 09:09 05-07-2018

Քանի՞ խորհրդական ու օգնական կարող է ունենալ վարչապետը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ վարչապետի աշխատակազմի հաստիքացուցակի, նախատեսված է վարչապետի՝ մինչև 7-ական օգնական և խորհրդական: Բայց նշված թիվը չի վերաբերում հասարակական հիմունքներով խորհրդականներին: Քանի որ իրենք չեն վարձատրվում, նրանց թիվը ներառված չէ հաստիքացուցակի մեջ: Սահմանված թիվ չկա, թե վարչապետը հասարակական հիմունքներով քանի խորհրդական կարող է ունենալ: «Փաստ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը: «Այս թիվը ոչ թե առկա օգնականների, այլ հաստիքների թիվն է: Օգնականները ժամանակի ընթացքում համալրվում են: Իսկ փոխվարչապետներից յուրաքանչյուրն ունի իր գրասենյակը, և գրասենյակների աշխատակիցների ֆիքսված հաստիքների քանակ կա: Այդ հաստիքների մեջ արդեն փոխվարչապետներն իրենք են որոշում, թե քանի խորհրդական, քանի օգնական նշանակեն: Օրինակ` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակն ունի 19 հաստիք, մյուս փոխվարչապետերի գրասենյակները` 15-ական հաստիքներ»,–ասաց նա: Նաև հայտնեց, որ վարչապետի աշխատակազմի հաստիքացուցակը ձևավորված է, պարզապես նշանակումները դեռ շարունակվում են. «Վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը 580 է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր