211652_close_icon
views-count103677 դիտում article-date 23:35 04-07-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 49-ամյա քաղաքացին պնդում է, որ գազալցակայանի տիրոջ շունը հարձակվել է իր վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 49-ամյա Իշխան Ավո Զավենի Ոսկերիչեանը և հայտնել, որ օրեր առաջ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի հարևանությամբ գտնվող գազալցակայանում շունը հարձակվել է իր վրա, ինչի հետևանքով ինքը վնասվածք է ստացել։ Նա բողոքում է, որ պատկան մարմինները օբյեկտիվ հետաքննություն չեն անցկացնում ու խնդրում է, որպեսզի վերադաս մարմինը հետամուտ լինի իր գործին։ Այսօր՝ հուլիսի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը եղել է նաև նշված գազալցակայանում, որտեղ հակառակն են պնդել՝ ասելով, որ մեղավորը եղել է տուժածը, քանի որ նա պետք է տեսներ, որ պատին փակցված է եղել ցուցանակ, որտեղ գրված է, որ մոտակայքում շուն կա։ Գազալցակայանի աշխատակիցները հերքեցին նաև այն տեղեկությունը, թե շունը կապված չի եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Աշտարակի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր տուժածին է այցելել նաև Աշտարակի ոստիկանության համայնքային ոստիկանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր