211652_close_icon
views-count6903 դիտում article-date 19:23 04-07-2018

Ռոնալդո. Մրցավարները ոչինչ չեն անում՝ Նեյմարին պաշտպանելու համար

Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդոն հիմարություն է համարել այն [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/04/1100031/]տեսակետը[/url], թե Նեյմարը ԱԱ-2018-ում մշտապես դերասանություն է անում: «Ամբողջ այդ քննադատությունը հիմարություն է: Նեյմարը շատ մեծ օգուտ է տալիս Բրազիլիայի հավաքականին, թեպետ այս մրցաշարում դեռ չի ցուցադրել իր լավագույն խաղը: Նեյմարը շատ խելամիտ է օգտագործում իր ճկունությունը, որպեսզի խուսափի մրցակիցների կոպիտ խաղից: Ընդ որում, մրցավարները ոչինչ չեն անում նրան պաշտպանելու համար, նրանք մրցակիցներին պարբերաբար թույլ են տալիս անպատիժ խախտել կանոնները», ասել է Ռոնալդոն: Ավելի վաղ Նեյմարին սիմուլյացիաների համար քննադատել էին հանրահայտ նախկին ֆուտբոլիստներ. Հարի Լինեկերը, Լոտար Մատեուսը և Պետեր Շմեյխելը:

Նմանատիպ նյութեր