211652_close_icon
views-count11113 դիտում article-date 18:59 04-07-2018

Թավշյա հեղափոխության օրերին այսպիսի անարդարությունն անթույլատրելի եմ համարում. բաց նամակ` ՄԻՊ-ին. asekose.am

[url=http://asekose.am/hy_AM/news/8/267589-tavsya-hexapoxoutyan-orerin-ayspisi-anardaroutyounn-antouylatreli-em-hamaroum-bac-namak-mip-in.html]Asekose.am[/url]-ը ներկայացնում է քաղաքացի Ալիս Սարգսյանի բաց նամակը` ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին` առանց խմբագրման: «Ես՝ քաղաքացի Ալիս Երվանդի Սարգսյանս, Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի նախկին դասախոս, ներկայումս թոշակառու, բնակվում եմ Արաբկիր համայնքի Թավրիզյան փողոցի 71 տանը, որը ունի 281,2 քմ մակերեսով տնամերձ հողատարածք, որը գտնվում է իմ հարևան՝ Արծվիկ Մկրտչյանի հետ համատեղ սեփականության մեջ: 40 տարի շարունակ և մինչ օրս Արծվիկ Մկրտչյանի հետ հավասար պատշաճ վճարել եմ հողի և կադաստրային բոլոր վճարումները։ Հողատարածքի օգտագործման իրավունքի հետ կապված վեճի շրջանակներում Արաբկիրի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 01․02․1982թ դատավոր Ֆիլիպ Ղազարյանի վճռով որոշվել է Թավրիզյան 71 տան ճակատի մասում բակի մուտքի համար տեղադրել դարպաս, այսպիսով ապահովելով տնամերձ հողատարածքից իմ օգտվելու իրավունքը, որը դեռ նախկին ԽՍՀՄ տարիներին ձեռք էինք բերել ամուսնուս հետ, որը ավաղ վերջերս մահացավ (Աղբալյան Վալերի Գևորգի)։ Սակայն անտեսելով դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը համասեփականատերերի հետ տվյալ հողատարածքի շուրջ վեճերը շարունակվում էին վերջիններիս դատարանի վճիռը անտեսելու պատճառով: Եվ 13․11․2015թ-ին /թիվ ԵԱՔԴ/1655/02/14/ Արաբկիր վարչական շրջանի դատավոր Հովհաննես Շահնազարյանը սխալ վճիռ կայացնելով որոշեց զրկել ինձ սեփականություն իրավունքից հոգուտ հարևանների։ [img]http://st0.shamshyan.com/editor/0219053001530716197312097.jpg[/img] 2016թ-ի ապրիլի 26-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանը բեկանեց Հովհաննես Շահնազարյանի վճիռը և վերադարձրեց գործը արաջին ատյան, դրանից հետո 2017թ-ին հոկտեմբերի 26-ին Արաբկիր վարչական շրջանի դատարանի դատավոր Ռուբեն Բունյաթյանը բարեխիղճ վճիռ կայացնելով վերացրեց բոլոր խոչընդոտները՝ այսինքն դարպասը, որպեսզի կարողանամ լիարժեք օգտվել իմ տարածքից։ Սակայն, Արծվիկ Մկրտչյանի երկու որդիների Սամվել և Ահարոն Մուրադյանների, որոնք աշխատում են «Wurth» գերմանական ընկերության Հայաստանյան մասնաճյուղում, միջամտությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի գլխավորությամբ և դատավոր Արսեն Մկրտչյանի և Արթուր Սմբատյանի մասնակցությամբ 26․06․2018թ. կայացրեցին ապօրինի վճիռ, ինձ անհիմն զրկեցին սեփականության իմ սահմանադրական իրավունքից, ճանաչելով տնամերձ հողատարածքը Արծվիկ Մկրտչյանի միանձնյա սեփականություն, բացի դրանից պարտավորեցնելով ինձ վճարել փաստաբանական ծառայությունների համար, ինչը ես ի վիճակի չեմ կատարել, քանզի ամուսնուս մահվանից հետո միայնակ եմ ապրում և ստանում եմ թոշակ 33,000 ՀՀ դրամ: [img]http://st0.shamshyan.com/editor/0967865001530716217656118.jpg[/img] Մինչ վճռի կայացումը հանդիպել էի դատավոր Արսեն Մկրտչյանին, որը նախկինում աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ որպես փոխնախարար, և նա խոստացել էր ինձ, որ իմ հարևանների լայն գրպանները չեն կարող որևե ազդեցություն ունենալ դատարանի անաչառության վրա: Վերոնշյալ դատավորները, հաշվի չառնելով 5 տարվա բոլոր դատավորների կողմից բեկանված վճիռները, ընդունեցին դատավոր Հովհաննես Շահնազարյանի կեղծ վճիռը։ Այսպիսի անարդարությունը այս թավշյա հեղափոխության օրերին, երբ ամբողջ ազգը լցված է հույսով և հավատով արդար ու զարգացող Հայաստան ունենալու հույսով անթուլատրելի եմ համարում, ինչի համար և խնդրում եմ Ձեզ օգնել ինձ վերականգնել արդարությունը, որպեսզի կարողանամ օգտվել իմ սեփականության իրավունքից՝ իմ հողատարածքից։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://asekose.am/hy_AM/news/8/267589-tavsya-hexapoxoutyan-orerin-ayspisi-anardaroutyounn-antouylatreli-em-hamaroum-bac-namak-mip-in.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր