211652_close_icon
views-count4729 դիտում article-date 17:53 04-07-2018

Լուիս Սուարես. Գրիզմանը չի կարող իրեն ուրուգվայցի զգալ

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի խոսքերը, որը ասել էր, թե իրեն կիսով չափ ուրուգվայցի է զգում: «Անտուանն ասում է, որ կիսով չափ ինքը ուրուգվայցի է, սակայն նա ֆրանսիացի է և չգիտի, թե ինչ ասել է իրեն ուրուգվայցի զգալ: Նա չգիտի, թե ովքեր ենք մենք և ինչ պետք է անենք, որպեսզի հաջողության հասնեն ֆուտբոլում: Նրան դուր են գալիս մեր ավանդույթները, նա կարող է նույն լեզվով խոսել, սակայն մենք մեզ այլ կերպ ենք զգում», ասել է Սուարեսը: Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Ուրուգվայի հավաքականը 1/4 եզրափակիչում կխաղա Ֆրանսիայի հետ:

Նմանատիպ նյութեր