211652_close_icon
views-count19047 դիտում article-date 15:26 04-07-2018

Իմ կողմից որևէ անձի կեղծ անձնագիր երբևէ չի տրամադրվել և տրամադրելուն չեմ օժանդակել

Զանգվածային մի շարք լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից, Արտյոմ Կանևսկոյի համար։ Ըստ շրջանառվող լուրերի քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը։ Կոչ եմ անում լրատվամիջոցներին չճշգրտված տեղեկատվություն չտարածել։ Իմ ծառայողական գործունեության ընթացքում որևէ անձի կեղծ անձնագիր չեմ տրամադրել և կեղծ անձնագրի տրամադրմանը չեմ օժանդակել։ Հավելեմ, որ երբևէ անձնագրային ծառայության պետի պաշտոն չեմ զբաղեցրել, 2015թ. հոկտեմբերի 20-ի հրամանով նշանակվել եմ Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին։

Նմանատիպ նյութեր