211652_close_icon
views-count6456 դիտում article-date 12:50 04-07-2018

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10.3 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1 մլն 206 հազար 952 մարդ, որը 10.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 251 հազար 476 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.8 տոկոսով: 2018 թվականի հունիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 234 հազար 738 մարդ՝ 11.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հունիս ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 6.8 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7980 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 10912 տոննա ապրանք: 2018 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 16 հազար 738 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 7 հազար 744 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 76 հազար 88 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 35 հազար 173 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Նմանատիպ նյութեր