211652_close_icon
views-count2875 դիտում article-date 10:58 04-07-2018

Կրթության տեսչական մարմնի ղեկավարը և աշխատանքի ու սոցիալակն հարցերի փոխնախարարները հանդիպել են քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին, քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների 27 մասնակից աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի և աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարների հետ։ Կրթության տեսաչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նշել է, որ ամիսներ առաջ ինքն էլ քաղհասարակության ներկայացուցիչ էր, բավականին լավ գիտի կրթական ոլորտում աշխատող ՀԿ-ների մտահոգությունները։ Նա նաև ներկայացրեց տեսչական մարմնի գործառույթները, լիազորությունները, ինչպեսև ընթացիկ և առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ավագ դպրոցների կրթական ծրագրերի արդիականացմանը վերաբերող հարցեր, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված ծրագրերը, նախադպրոցական կրթության ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև ավագ դպրոցներում աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության մասին։ Կողմերը քննարկեցին նաև համայքներում բազմահամակարգ կրթության դրական և բացասական կողմերը, երբ շատ համայնքներում դպրոցն ունի քիչ աշակերտներ և մեկ դասարանում սովորում են 2-րդ, 5-րդ, որոշ դեպքերում նաև երրորդ տարիքային խմբի աշակերտներ։ Այս մասին կրթության տեսչական մարմնի ղեկավարն ասաց․ «Սա պետք է ընկալել մեր երկրի առանձնահատկություններից ելնելով, այլապես այդպես չէին անի բոլորն իրենց տարիքային խմբերով կգնային ու իրենց համապատասխան ծրագիրը կյուրացնեին։ Այն, որ բազմահամակարգ է կրթությունը, արդեն կարող ենք մտածել, որ կունենանք կրթության որակի խնդիր։ Եթե առաջին դասարանցին նստած է չորրոդ դասարանցու հետ և այդ ուսուցիչը ստիպված է երկու ծրագրով աշխատել, սա ուղղակի իրավիճակային լուծում է»,- նշեց Ալեքսանդր Շագաֆյանը։ Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին այլ ձևաչափերով ևս կառուցողական համագործակցություն ունենալ կրթության խնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների հետ։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: [b] Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր