211652_close_icon
views-count61714 դիտում article-date 10:50 04-07-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, Mercedes-ն ու ГАЗ 3302-ը. կան վիրավորներ. վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններւմ Աճառյան փողոցի թիվ 33/4 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Դավթյանի վարած ГАЗ 3302 մակնիշի 116 ԼՍ 61 համարանիշի, Երևանի բնակիչներ, 41-ամյա Վարդան Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 888 MV 81 համարանիշի և 42-ամյա Նաիրա Թովմասյանի վարած Nissan մակնիշի 35 MV 031 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Թովմասյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Անգելինա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ, ըստ իրենց կասկածների, Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ: Այդ տեղեկությունը հիմնավորելու կամ հերքելու նպատակով հետաքննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր