211652_close_icon
views-count85218 դիտում article-date 11:25 04-07-2018

Մոտ 1 ամիս կորած համարվող Հայկին Երևանում նկատելու մասին ահազանգ է եղել ԱԻՆ

Հուլիսի 4-ին, ժամը 02:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստովյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում նկատվել է ս.թ. հունիսի 9-ից որոնվող Հ. Հ.-ը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղազննման արդյունքում քաղաքացին չի գտնվել: Հիշեցնենք, որ աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկ Հարությունյանը Այնթապ գյուղի իրենց տանից դուրս էր եկել հունիսի 8-ից։ Նրան ՀՀ տարբեր մարզերում որոնում էին ինչպես ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանությունը, այնպես էլ բազմաթիվ կամավորներ:

Նմանատիպ նյութեր