211652_close_icon
views-count6829 դիտում article-date 09:40 04-07-2018

Ֆելիքս Ցոլակյանի մտերիմը քաղաքապետի ախորժակ ունի․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արթիկում լուրեր են շրջանառվում, որ ներկայիս քաղաքապետ Մխիթար Վարագյանի դեմ միանգամից 4 քրեական գործ է հարուցվել, և շուտով քաղաքապետը կհեռանա իր պաշտոնից: Իսկ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հավակնություններ ունի ՀՀԿ խմբակցությունը լքած Ֆելիքս Ցոլակյանի մտերիմը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, որը ջանք ու եռանդ չի խնայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իրենց հավատարիմ մարդիկ ունենալու համար: Ավելին՝ անգամ Ֆելիքս Ցոլակյանի համար ընտրություններին աշխատած, հոգով-սրտով դաշնակցական Արտակ Գրիգորյան անունով անձը, որը նաև քաղաքապետարանում ունի բարձր պաշտոն, ներկայումս ՔՊ-ի մեջ է մտել: Ի դեպ, «Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ՝ Արսեն Աբրահամյանն իր ղեկավարման ժամանակ մեծ գումարներ է փոխանցել տարբեր ՍՊԸ-ների, ու դրանք այդպես էլ չեն ծառայել իրենց նպատակներին, և նրա վերադարձի մասին լուրերը ոչ միայն չեն ոգևորել, այլև բարկացրել են արթիկցիներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր