211652_close_icon
views-count9260 դիտում article-date 01:11 04-07-2018

ԱԱ-2018. Անգլիան հանեց 11մ. հարվածների անեծքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի վերջին խաղում Կոլումբիայի հավաքականը շատ մոտ էր հերթական սենսացիայի հեղինակ դառնալուն: Անգլիայի հետ խաղում կոլումբիացիները երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին գոլ բաց թողեցին.11մ. հարվածով հաշիվը բացեց Հարի Քեյնը: Սա անգլիացի հարձակվողի 6-րդ գնդակն էր և նա ավելի ամրապնդեց լավագույն ռմբարկուի իր դիրքերը: Սակայն Կոլումբիան էլ իր ռմբարկուն ունի. դա ոչ թե Ֆալկաոն է, Կինտերոն կա Բակկան, այլ՝ «Բարսելոնայի» պաշտպան Յերի Մինան, որը հանդիպման ավելացված ժամանակում հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Սա նրա երրրորդ գնդակն էր առաջնությունում: Առաջին երկու գոլերով նա հաղթանակ էր բերել իր թիմին: Լրացուցիչ ժամանակում կողմերը գնդակ չխփեցին և հաղթողին որոշելու համար 11 մետրանոց հարվածաշար նշանակվեց: Իսկ դա անգլիացիների համար իսկական անեծք է. Եվրոպայի և աշխարհի առաջնություններում անգլիացիները վերջին 7 հարվածաշարերից 6-ում պարտվել էին: Ընդ որում, աշխարհի առաջնություններում միշտ պարտվել էին: Այդ անեծքն էլ հանեցին: Այս դեպքում էլ անգլիացիները առաջին վրիպեցին, սակայն կոլումբիացիների նյարդերն էլ երկաթից չէին. մի դեպքում նրանց հարվածը դիպավ դարպասաձողին, իսկ ճակատագրական հարվածը փայլուն ետ մղեց Անգլիայի հավաքականի դարպասապահ Փիքֆորդը՝ 4:3, և Անգլիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Շվեդիայի հավաքականը: Անգլիա-Կոլումբիա, 1:1 (4:3, 11մ.)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր