211652_close_icon
views-count26982 դիտում article-date 20:34 03-07-2018

Բացառիկ կադրեր Նախիջևանի ուղղությամբ հայակական կողմի դիրքային առաջխաղացումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ. banak.info

Ինչպես ավելի վաղ facebook-յան իր էջում «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը կատարել էր գրառում և տեղեկացրել, որ Նախիջևանի հատվածում ակտիվությունը սկսվել է ոչ թե ապրիլ մայիս ամիսներին, այլ՝ ավելի վաղ փետրվարի երկորրդ կեսից սկսած, ինչի արդյունքում կողմերը երկուստեք ունեցել են դիրքային փոփոխություններ և բարելավումներ, որոշ ուղղություններով ունեցել են էական առաջխաղացումներ։ Այսօր արդեն մեր տրամադրության տակ են հայտնվել կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը բարելավել սեփական դիրքերը և առաջխաղացումը կազմել է ուղիղ գծով շուրջ 750 մ, իսկ ցամաքային՝ ավելի քան 5 կմ։ Չցանկանալով առաջնորդվել ադրբեջանական պրոպագանդայի մեթոդաբանությամբ, այնուամենայնիվ կարող ենք նշել, որ հայկական կողմը ունեցել մի քանի հարյուր հեկտարի ձեռքբերում միայն այս հատվածում։ [img]http://st0.shamshyan.com/editor/0750164001530635407443016.jpg[/img] Աղբյուրը՝ [url=https://www.banak.info/2018/07/bacarik-kadrer-haykakan-nor-dirkeric.html]banak.info[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր