211652_close_icon
views-count2595 դիտում article-date 23:11 03-07-2018

Նորավանի դպրոցի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քննված քրգործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է Սյունիքի մարզի Նորավան համայնքի դպրոցի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ նախաքննությունը: 2018թ. հունվարին քաղաքացու կողմից Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Նորավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենն իր և իր ամուսնու աշխատավարձերի պլաստիկ քարտերից յուրաքանչյուր ամիս կանխիկացրել է իրենց աշխատավարձերը, որոնց մեծ մասը վերցրել է իրեն: Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարոուցվել է քրեական գործ: Իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա.Ա.-ն պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2016 թ-ի հունվար ամսից մինչև 2017 թ դեկտեմբեր ամիսը ներառյալ, մի քաղաքացու միաժամանակ ձևակերպելով բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին իր մոտ է պահել նրաշխատավարձի բանկային քարտը, անձամբ բանկոմատից կանխիկացնելու եղանակով այդ անձին առձեռն յուրաքանչյուր ամիս տալով 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, մնացած՝ խոշոր չափերով ընդհանուր 1.849.664 ՀՀ դրամ գումարը յուրացրել է: Պարզվել է նաև, որ տնօրենն այդ անձի հետ 2013թ. կնքել է աշխատանքային պայմանագիր, սակայն խոշոր չափերով՝ վերոնշյալ գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, թե իբր, նշված պայմանագիրը կնքվել է 2013թ. դեկտեմբերին, մինչդեռ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է 2018թ. հունվարին: 2018թ. հունիսի 19-ին դպրոցի տնօրեն Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքների համար, ամբողջությամբ վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասը և խնդրել է մեղմ վերաբերվել: Տնօրենը հայտնել է նաև, որ առանց պետության աջակցության Նորավանի միջնակարգ դպրոցը հիմնովին վերանորոգել է, կատարել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ: Քրեական գործ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հուլիսի 3-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր