211652_close_icon
views-count8753 դիտում article-date 21:14 03-07-2018

Բաքուն Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին վերագրել է մտացածին բարձր պաշտոններ

«Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» թեմայով Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին ադրբեջանցիները փորձել են ծանր կշիռ տալ՝ նրանց վերագրելով մտացածին և բարձր պաշտոններ: «[url=https://armenpress.am/arm/news/939773.html]Արմենպրես[/url]»-ի հաղորմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան: «Խորհրդաժողովին հավաքվել են մի խումբ մարգինիալ փորձագետներ, որոնց Բաքուն փորձել է մաքսիմալ ներկայացնել որպես «Կրեմլի ձայն»: Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Փորձ են արել նաև այդ մարդկանց կշիռն ավելացնել: Պետդումայում կոմիտեներից մեկի փոխնախագահին ներկայացրել են որպես Պետդումայի փոխնախագահ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին էլ՝ որպես Պետդումայի նախագահ»,-ասաց Էլիբեգովան ու հավելեց, որ ռուսական արտաքին քաղաքականության մեջ որևէ բան չորոշող մարդկանց փորձել են ներկայացնել որպես ծանրակշիռ դեր ունեցողների: Անդրադառնալով խորհրդաժողովի անցկացման վայրին՝ փորձագետը նշեց, որ դա նույնպես հատուկ է ընտրվել: Խորհրդաժողովն անցկացվել է ադրբեջանական փոքր գյուղերից մեկում՝ Չոջուխ Մարջանլիում, որն ապրիլյան պատերազմից հետո է կառուցապատվել: Ալիևն այդ փոքր գյուղի համար ծախսել է միլիոնավոր դոլարներ՝ որպես մեծ ռեյտինգային ձեռքբերում ընտրություններից առաջ: Հայկական դիրքերի նշանառության տակ գտնվող այդ գյուղում գրեթե բնակիչ չկա: Սակայն սակավաթիվ մարդկանցով բնակեցված այդ գյուղի համար ծախսվել է մեծ գումար, կառուցապտում է իրաիկանացվել: Ցանկացած մանր գործի, օրինակ, փոստի շենքի բացմանը մեծ հնչեղություն են տվել: Անցկացման վայրը ընտրել էին այդ թեման ևս մեկ անգամ շահարկելու համար: Խորհրդաժողովի ընթացքում փորձել են առաջ մղել Ադրբեջանի համար շատ ցանկալի, սակայն հնարած տեսակետներ, թե Հայաստանը պետք է զիջի 5 շրջանները:

Նմանատիպ նյութեր