211652_close_icon
views-count4066 դիտում article-date 19:43 03-07-2018

Խաչատրյանի անվան տրիոյի ձայնասկավառակի շնորհանդեսը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում

Հուլիսի 3-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան տրիոյի ձայնասկավառակի շնորհանդեսը։ Այն ձայնագրվել է 2017 թվականին Մոսկվայում, թողարկվել է 2018 թվականին։ Այս տարվա ապրիլի 28-ին խտասալիկը ներկայացվել է Մալթայում։ Այն ներառում է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։ Ձայնասկավառակը թողարկվել է հեղինակավոր Sony Classics-ի կողմից։ Ինչպես նկատեց տուն-թանգարանի տնօրեն, տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ձայնասկավառակում ներառված է 14 ստեղծագործություն, որից 7-ը մեր մեծ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի գործերն են, եւս 7-ը՝ Մալթայի կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչ Ալեքսեյ Շորի։ Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանի խոսքով` խտասալիկում երեք կոմպոզիտորների գործերն օրգանիկ են համադրված: «Մալթայում ենք ծանոթացել Շորի հետ: Նրա գործերը մեծամասամբ համերգներին էինք հնչեցնում, բայց, ի վերջո, ձայնագրեցինք»,- ասաց նա: Ալեքսեյ Շորը, անդրադառնալով ձայնասկավառակին, նշեց, որ անսահման ուրախ է, որ իր երաժշտությունը միեւնույն ձայնասկավառակի մեջ հնչում է Խաչատրյանի ստեղծագործությունների կողքին։

Նմանատիպ նյութեր