211652_close_icon
views-count8647 դիտում article-date 17:49 03-07-2018

«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցները հանձնուքում հայտնաբերել են թմրանյութ

Հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աշխատակիցները հայտնաբերել են, որ հանձնուքի մեջ առկա ծխախոտատուփերից մեկի պոլիէթիլենային թաղանթի ներքևի հատվածը վնասված է, գլանակներից 7-ի ծայրերը ոլորված են և լցոնված ոչ գործարանային հումքով, որն ունի յուրահատուկ սուր հոտ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր