211652_close_icon
views-count3778 դիտում article-date 13:15 03-07-2018

Տրանսպորտի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պատվիրակությանը` արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները։ Նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հայ-ռուսական բազմամյա տնտեսական հարաբերություններն առավել կամրանան։ Որպես արտաքին առևտրաշրջանառության ակտիվացման լավ օրինակ՝ նախարարը նշել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից անցած տարվանից կազմակերպվող լաստանավային, ապա երկաթգծով` մուլտիմոդալ բեռնափոխադրումները։ Աշոտ Հակոբյանի խոսքով` գործընթացի մեկնարկից ի վեր այս տարբերակով բեռնափոխադրման ծավալներն զգալի աճել են։ Քննարկվել են նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներին առնչվող` այդ թվում տիեզերական տարածության շուրջ հետազոտման և խաղաղ նպատակով օգտագործմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ուղղությունները։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր