211652_close_icon
views-count1900 դիտում article-date 11:37 03-07-2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող գերեզմանատանը այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Թբիլիսյան խճուղու թիվ 39 շենքի մոտակայքում՝ 400 քմ, Դավիթ Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` 10 հա, Հրազդանի կիրճում՝ 800 քմ, Հաղթանակի կամրջի մոտակայքում՝ 600 քմ, Այգեստան թաղամասում՝ 1000 քմ, Ներքին Չարբախ 10-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 1000 քմ, Իսակովի պողոտայում՝ 300 քմ, Խարբերդի ամառանոցների մոտակայքում՝ 300 քմ, տներից մեկի հողամասում՝ մոտ 2500 քմ բուսածածկույթ, Նորագավիթ 9-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ Անդրանիկի փողոցում՝ 3000 քմ խոտածածկույթ, «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակայքում՝ 1 հա, Զովունի-Քանաքեռավան գյուղերի միջնամասում գտնվող գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 6500 քմ խոտածածկույթ և մոտ 500 քմ բուսածածկույթ, Ակունք-Զառ գյուղերի միջնամասում՝ 20 հա, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Կոտայք գյուղում գտնվող գերեզմանատան մոտակայքում` 200 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, Գեղանիստ գյուղի 27-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 1 հա, Մասիս քաղաքի «Մասիս» կայարանի երկաթգծի տարածքում՝ 1500 քմ, Մխչյան-Բանավան ավտոճանապարհին՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 0,5 հա, Ագարակ համայնքում՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ գործարանի մոտակայքում՝ 500 քմ, Աշտարակ քաղաքի զբոսայգում՝ 1500 քմ, Մաստարա գյուղում՝ 600 հակ անասնակեր, Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում՝ մոտ 0,5 հա խոտածածկույթ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի գերեզմանատանը՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 6000 քմ, Արմավիր քաղաքի Հանրապետության 2-րդ նրբանցքի տներից մեկի այգում՝ 800 քմ, Սյունիքի մարզի Ալդարա գյուղի մոտակայքում՝ 1 հա: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր