211652_close_icon
views-count3214 դիտում article-date 10:57 03-07-2018

Ցուցադրական այցելություն՝ Լելե-Թեփե․ ռուսներին հակահայ քարոզչության մեջ են ներգրավում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ադրբեջանը երեկ սկսել է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց, ըստ պաշտոնական տեղեկատվության, մասնակցում են 20 հազար զինծառայող և մեծ թվով զինտեխնիկա: Որոշ փորձագետների կարծիքով՝ բացի քաղաքական և քարոզչական նպատակներից, այդ զորավարժությունները «օրինական առիթ են»՝ զորքը և զինտեխնիկան Արցախի սահմաններին մոտեցնելու: Նույն փորձագետները պնդում են, որ եթե Ադրբեջանը հարձակում սկսի, ապա այս անգամ այն կարող է տեղի ունենալ Արցախի հարավային սահմանից, որտեղ ավելի քիչ է խաղաղ բնակչությունը, և հետևաբար ավելի քիչ խնդիրներ կարող են լինել միջազգային հանրության հետ: Այդ ամենը, իհարկե, ենթադրություններ են: Բայց այդ համատեքստում է պետք դիտել ռուսաստանցի մի շարք պատգամավորների, հրապարակախոսների և հասարակական գործիչների այցելությունը Լելե-Թեփե՝ Արցախի հարավային սահմանին մոտ գտնվող այն բարձունքը, որը մենք կորցրել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Իհարկե, այդ գործիչների հայտարարությունները չի կարելի դիտել որպես Կրեմլի պաշտոնական տեսակետ, բայց պատկերացրեք, որ հայաստանցի գործիչները (թեկուզ ընդդիմադիր) մեկնեն Ճապոնիա և հայտարարեն, որ Կուրիլյան չորս կղզիները պետք է վերադարձվեն այդ երկրին, ինչպե՞ս այդ հայտարարությունը կընկալվեր Ռուսաստանում: Եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը (լուսանկարում), բնականաբար, ղարաբաղյան բանակցությունների ընթացքի մասին չի կարող տեղեկատվություն ունենալ, և երբ նա ասում է, թե հեղափոխությունից առաջ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել հինգ շրջաններ, այդ «տեղեկատվությանը» պետք է մոտենալ խիստ վերապահումներով: Դա, ըստ էության, ոչ թե տեղեկատվություն է, այլ ադրբեջանական քարոզչություն, որը ռուսաստանցի գործիչն իրականացնում է, ըստ երևույթին, ոչ անշահախնդիր կերպով: Այլ հարց է, որ պետք է լրջորեն մտածել, թե ինչու է Ադրբեջանն ակտիվացրել այդ քարոզչությունը և ինչու է այդ քարոզչության համար ներգրավում ռուսներին: Ի դեպ, քարոզչության մասին: «Նախորդ ռեժիմի» ժամանակ Հայաստանում կային կառույցներ, որոնք զբաղվում էին քարոզչությամբ: Ինչ մնում է ներքին քարոզչությանը, ապա այդ կառույցներն իրենց գործը, իմ կարծիքով, անում էին շատ վատ: Իրենց արգելքներով, սահմանափակումներով, ճնշումներով այլ կացնային մեթոդներով նրանք որևէ համակրանք չառաջացրին Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հանդեպ, ճիշտ հակառակը: Բայց այդ կառույցներում կային ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին արտաքին քարոզչությամբ, և այստեղ կուտակվել է բավականին շատ դրական փորձ: Այնպես որ, պետք չէ թացը չորի հետ խառնել և հրաժարվել մասնագետների ծառայությունից: Նրանք կարող են շատ շուտով պետք գալ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր