211652_close_icon
views-count4082 դիտում article-date 10:45 03-07-2018

Ռեյտինգայինների փողերի էֆեկտը. բիզնեսը սպասում է հիմ­նարար ազդակների․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրա­կան ծառայությունը նախօրե­ին հրապարակել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հունվար-մայիսի վիճակագ­րությունը, որտեղ երևում է, որ նախորդ տարվա նույն ժա­մանակահատվածի համե­մատ եկամուտներն ու ծախ­սերը նվազել են, հատկապես մայիսին դեֆիցիտը կազմել է 45 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնապատկվելով նախորդ մայիսի համեմատ: Այստեղ, իհարկե, ողբերգական ոչինչ չկա, եթե հաշվի առնենք մի քանի հանգամանք: Կարելի է թերևս հաշվել, թե ՀՀԿ բացարձակ, այսպես ասած, հաղթանակը ապահովելու համար որքան փող են ծախսել տեղերում ռեյտինգայինները, այն էլ մեկ տեղում միանգամից երկու, երեք, չորս ՀՀԿ-ական ռեյտինգային, որոնք ծախսել են ու ծախսել ձայների համար: Բնական է, որ այդ ամենը նաև իր արդյունքը պետք է ունենար բյուջեի եկամուտ­ների տեսքով, որովհետև մարդկանց ձեռքին փող է հայտնվել, սկսել են ծախսել, տնտեսությունն աշխուժացել է: Մի բան, որը չկա այլ տա­րիներին: Հիշում եք, Սերժ Սարգսյանի հարցազրույցն ու փաստարկը, թե 2017 թվա­կանը միակ կայուն տարին էր, և մենք ունեցանք 7 տո­կոսից ավելի աճ: Իրականում 2017-ը ընտրական տարի էր, աննախադեպ փողային դերակատարում ունեցած ընտ­րության տարի, և մենք ունե­ցանք 7 տոկոս տնտեսական աճ: Ի վերջո, արդյունավետ կա­ռավարումն ու կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքա­րը հույժ կարևոր ազդակներ են ներդրողներին, սակայն դրանք բավարար չեն, ինչ­պես բավարար չէ, իհարկե, միայն թավշյա հեղափոխությունից եկած ոգևորությունը: Բիզնեսը սպասում է հիմ­նարար ազդակների, որոնք առայժմ չկան: Փոխարենը, իհարկե, կա երկու բավական մտահոգիչ ազդակ, եղել է բարձրավոլտ էլցանցերի կառավարման մասին պայմանագրի չեղարկումը՝ «Տաշիր» կապիտալի հետ, առայժմ հիմնարար կերպով չպարզաբանված և նաև հեռանկարի առումով անորոշ, թե ինչ է լինելու ԲԷՑ ճակատագիրը, և Ամուլսարում հանքի շահագործման կամ կասեցման հարցը, որը ևս անորոշություն է, ինչը, մեղմ ասած, դրական ազդակ չէ Հայաստանով հետաքրքր­ված խոշոր կամ միջին ներդ­րողներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր