211652_close_icon
views-count6022 դիտում article-date 09:55 03-07-2018

Ինչի՞ վրա են ծախսել Քննչական կոմիտեի «վերջին» միլիոն դրամը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը 2 առևտրային գործարք է կնքել` ծախսելով վերջին միլիոնը: Ընդ որում` այդ գործարքները կնքվել են մեկ անձից կատարվող գնումների միջոցով` առանց մրցույթների: Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ընկերության հետ՝ ոչ ավել, ոչ պակաս, 1 մլն դրամի չափով: «Մագաս Ինվեստը» պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրներից մեկին` Արմեն Աբրահամյանին, ով նախորդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր էր: «Մագաս Ինվեստը» հարավկորեական «ՀՅՈՒՆԴԱԻ» (HYUNDAI) ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչն է: Մեկ այլ գործարքով Քննչական կոմիտեն մայիսի 29-ին հայտարարության տպագրություն է պատվիրել «Հայոց Աշխարհ» օրաթերթին` վճարելով 260 հազար դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր