211652_close_icon
views-count5530 դիտում article-date 09:17 03-07-2018

Մշակույթի փոխնախարարը հայտարարագրել է բնակարան ու ամառանոց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 29–ին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ նշանակված Նազենի Ղարիբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Ղարիբյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու այգետնակ՝ ամառանոց: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 400 եվրո դրամական միջոցներ և 422 հազար դրամ եկամուտ, որը չորս տարբեր աշխատավարձերի հանրագումար է: Ղարիբյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա արվեստի պատմության դոկտոր է, արվեստագիտության դոցենտ, գրող, հրապարակախոս–վերլուծաբան: Մինչ կառավարությունում ընդգրկվելը՝ 2016–2018 թթ., դասախոսել է Բոլոնիայի, Վենետիկի, Լուվեյնի համալսարաններում: Նախարարությունում նա փոխարինել է Արթուր Պողոսյանին, ով ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր