211652_close_icon
views-count9054 դիտում article-date 00:08 03-07-2018

ԱԱ-2018. Բելգիան սուպերդրամատիկ խաղում հաղթեց Ճապոնիային. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հերթական ֆանտաստիկ, պարզապես սուպերդրամատիկ խաղը կայացավ Ռուսաստանում ընթացող ԱԱ-2018-ում: 1/8 եզրափակիչ խաղում Բելգիայի հավաքականը Ճապոնիայի հետ խաղում համարվում էր բացահայտ ֆավորիտը: Սակայն ճապոնացիները իսկական ճակատամարտ տվեցին: Երկրորդ խաղակեսի սկզբում ճապոնական թիմը երկու անգամ գրավեց Կուրտուայի դարպասը՝ ծանր վիճակի մեջ դնելով բելգիացիներին: Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խաղը փրկելու համար խաղադաշտ մտցրեց Ֆելայնիին և Շադլիին: Հենց այս փոխարինումներն էլ վճռեցին խաղի ելքը: Նախ, Վերտոնգենը 71-րդ րոպեին արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ. գլխի հարվածով կրճատելով հաշիվը: 75-րդ րոպեին բարձրահասակ Ֆելայնին գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Թվում էր, թե խաղը կշարունակվի լրացուցիչ 30 րոպեում, սակայն վերջին վայրկյաններին բելգիացիները դասական հակագրոհ կազմակերպեցին, որն ավարտվեց Նասեր Շադլիի գոլով՝ 3:2: Բելգիացները սուպերքեմբեքի հեղինակ դարձան և դուրս եկան քառորդ եզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը կլինի Բրազիլիայի հավաքականը: Սա խոստանում է ահեղ ճակատամարտ լինել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր