211652_close_icon
views-count4289 դիտում article-date 20:03 02-07-2018

Ոստիկանության պետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հուլիսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ոստիկանության պետը նախ ընդգծեց երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության ամուր հիմքերը և համոզմունք հայտնեց, որ հարաբերությունները զարգանալու ներուժ ունեն: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ հանցավորությունը ազգություն չի ճանաչում, իսկ Հայաստանի ոստիկանության ու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության համատեղ պայքարը հանցավորության դեմ տարեց տարի ավելի արդյունավետ է դառնում: Սերգեյ Կոպիրկինն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորեց երկու երկրների եղբայրական հարաբերությունները, այդ թվում նաև իրավապահ կառույցների միջև: Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր