211652_close_icon
views-count52599 դիտում article-date 17:08 02-07-2018

Ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. բախվել են Volkswagen Passat-ն ու Hyundai Sonata-ն. 4 մահացածներն ու վիրավորը Հայաստանի քաղաքացիներ են ու մի ընտանիք

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ժամը 17։00-ի սահմաններում Լև Տոլստոյ-Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ՀՀ քաղաքացի՝ 37-ամյա Դավիթ Իսկանդարյանի վարած Volkswagen Passat մակնիշի M 021 TВ /71 համարանիշի և 37-ամյա Իսլամ Թխակունալիևի վարած Hyundai Sonata մակնիշի Т480 00/199 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Դ. Իսկանդարյանը, նրա ուղևորներ՝ 35-ամյա Լիանա Սարգսյանը, 12-ամյա Ալիսա Իսկանդարյանը, 1-ամյա Աննա Իսկանդարյանը տեղում մահացել են, իսկ 8-ամյա Արևիկ Իսկանդարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի բժշկական կենտրոն։ Վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք Հայաստանի քաղաքացիներ են։

Նմանատիպ նյութեր