211652_close_icon
views-count5205 դիտում article-date 18:40 02-07-2018

ՀՀ սպորտի նախարարը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպան Սաջադիին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Կողմերը քննարկել են սպորտի և երիտասարդության ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող բազմաթիվ, այդ թվում՝ ազգային մարզաձևերի ֆեդերացիաների համագործակցության, զանգվածային մարզական միջոցառումներ կազմակերպելու և երկու երկրները ներկայացնող մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ: Նախարարը և դեսպանը համակարծիք են եղել, որ սպորտային դիվանագիտությունը կարող է մեծապես նպաստել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության սերտացմանը ոչ միայն մարզական, այլև տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: «Հայկական կողմը պատրաստ է աջակցել սպորտի ոլորտի հայ և իրանցի մասնագետների փորձի փոխանակման գործընթացը կազմակերպելուն, ինչպես նաև մարզչական և մրցավարական սեմինարների անցկացմանը»,- դեսպանի առաջարկությանը պատասխանել է նախարար Վահրադյանը:

Նմանատիպ նյութեր