211652_close_icon
views-count3119 դիտում article-date 18:27 02-07-2018

ՀՀ քրեակատարողական ծառայությունում մասնագիտական դասընթացներ են կազմակերպվել

Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում օպերատիվ աշխատակիցների համար կազմակերպվել էր դասընթաց՝ համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև ձեռք բերված պայմանավորվածության: Դասընթացը վարեց կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը: Բացման խոսքով հանդես եկավ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ով խոսեց օպերատիվ ծառայության կարևորության մասին՝ հատկապես նշելով օպերատիվ ծառայողի մասնագիտական հմտությունների զարգացման անհրաժեշտությունը: Օպերատիվ բաժինների գործառույթներից խոսեց նաև Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Կամո Շաբոյանը: Դասընթացի ժամանակ Մ. Սեմերջյանը տեսական հարցերից բացի՝ անդրադարձավ նաև գործնական՝ տեղում կազմակերպվող աշխատանքներին: Դասընթացները կրելու են շարունակական բնույթ:

Նմանատիպ նյութեր