211652_close_icon
views-count8274 դիտում article-date 17:31 02-07-2018

ՀՀ վարչապետի կոչից հետո զինծառայությունից խուսափած 156 մարդ է ներկայացել. Արտակ Դավթյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիք վերադառնալու ու հայկական բանակում պարտքը կատարելու կոչին հետևել է մոտ 300 քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Կոչին արձագանքել է մոտ 300 հարյուր մարդ, նրանցից նվազագույնը 156-ը նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են կատարել իրենց ծառայությանը», - ասաց Դավթյանը: Նա նշեց, որ տվյալ զորակոչիկների համար նույն հավասար սկզբունքներն են, ինչ կազմակերպվում է մնացած բոլոր զորակոչիկների համար, և որևէ խնդիր այս պահի դրությամբ չկա:

Նմանատիպ նյութեր