211652_close_icon
views-count23332 դիտում article-date 15:14 02-07-2018

Վարչապետի որոշմամբ փոխմարզպետներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի փոխմարզպետներ նշանակելու մասին: Ըստ այդմ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Գառնիկ Աթանեսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գառնիկ Աթանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կոտայքի մարզպետի տեղակալ է նշանակվել Վասակ Վարդանյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վասակ Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր