211652_close_icon
views-count2583 դիտում article-date 17:18 02-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 29-ից հուլիսի 2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 29-ից հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 84 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 31, խարդախության 15, անձնական ունեցվածքի գողության 12, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, խուլիգանության 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, շորթման, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու իշխանության ներկայացուցչի նկտամամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 66-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր